ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Խաչատրյանը, Կոմիտասը շատ սիրված են, բայց պետք է նոր կոմպոզիտորներին քաջալերենք»

«Խաչատրյանը, Կոմիտասը շատ սիրված են, բայց պետք է նոր կոմպոզիտորներին քաջալերենք»
01.12.2014 | 17:11

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի և Ֆրանսիայի պատանիների երգչախումբը համերգներ կունենա Հայաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց աշխարհահռչակ երաժիշտ ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆԸ, նշելով, որ այդ նպատակով Հայաստանում կազմելու է 11-15 տարեկան երգիչների խումբ, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին խնդրել է երաժշտություն գրել պատանիների համար: Սպասվող մեծ համերգները, նրա բնորոշմամբ, դիվանագիտական կարևոր նշանակություն են ունենալու: Հայազգի դիրիժորը 2015-ին համերգային ծրագրեր ունի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Ելույթներ է նախատեսում Ֆրանսիայում իր կազմակերպած «Touquet International Music Masters» փառատոնի շրջանակում և այլ երկրներում:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ պետք անել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները դրսում ըստ արժանվույն պրոպագանդելու համար, ասաց, որ պետք է հստակ ծրագիր լինի. «Խաչատրյանը, Կոմիտասը շատ սիրված են, բայց պետք է նոր կոմպոզիտորներին քաջալերենք ու ցույց տանք աշխարհի ժողովուրդներին: Վաչե Շարաֆյանն ու Ստեփան Ռոստոմյանն առաջին հայ կոմպոզիտորներն են, որոնց հետ պետք է աշխատեմ դրսում»:
Նշենք, որ Ջ. Փեհլիվանյանը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան երաժշտություն է, որ կարող է միավորել ազգ, ազգեր, ողջ աշխարհը. «Այս շնչով ուզում ենք միավորել հայ ժողովրդին Հայաստանի մեջ և սփյուռքում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարևոր է, որ մենք միանանք, խոսենք և մեր ձայնը լսելի լինի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ